Մարսյալի հաջորդ գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» կարժենա 10 մլն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդը» 10 եվրո կվճարի «Մոնակոյին»` իր հարձակվող Անտոնի Մարսյալի համար, եթե ֆրանսիացին մանկունյանցիների կազմում 25 գոլ խփի:
Նշված կետը ամրագրված է երկու թիմերի միջև ստորագրված պայմանագրում` Մարսյալի տրանսֆերի ժամանակ:
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 21-ամյա հարձակվողի հաշվին գրանցված է 24 գոլ: