25099 դիտում
13:28 30-11-2017
Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան և Ճամբարակ քաղաքներում առկա է մերկասառույց, Շիրակի մարզի տարածքում՝ մառախուղ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան և Ճամբարակ քաղաքներում առկա է մերկասառույց, Շիրակի մարզի տարածքում՝ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան
910 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
670 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է