211652_close_icon
views-count4582 դիտում article-date 23:55 29-11-2017

2017-ը Ռուսաստանի համար հաջող տարի էր. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընթացիկ՝ 2017 թվականը իր երկրի համար հաջող տարի է համարում։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Ռուսաստանի նախագահը հատկապես ընդգծել է անկումից տնտեսության դուրս գալը։ «Քանի որ էկոնոմիկայից են կախված մնացած բոլոր բաները՝ և սոցիալական ոլորտը, և քաղաքացիների եկամուտների մակարդակը, և պաշտպանունակությունը»,-ասել է նա։ Հավելել է, որ հատկապես էական փոփոխություններ են արձանագրվել պաշտպանության ոլորտում և դա ևս մեկ քայլ է ՌԴ անկախության ու ինքնիշխանության ամրապնդման ճանապարհին։

Նմանատիպ նյութեր