211652_close_icon

Տիգրան Մարտիրոսյանը ժամանակավորապես որակազրկվել է և կարող է բաց թողնել Ռիոյի օլիմպիական խաղերը

views-count4768 դիտում article-date 20:50 08-07-2016
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հերթական վերստուգումներն է կատարել Պեկինի 2008թ. Օլիմպիական խաղերի դոպինգ-նմուշներում: Հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի մոտ հայտնաբերվել է արգելված դեղամիջոցներ` ստենոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլտեստորոն: Արգելված խթանիչներ են հայտնաբերել նաև Ադրբեջանի ներկայացուցիչ Սարդար Հասանովի և Թուրքիայի ներկայացուցիչ Սիբել Օզկանի նմուշներում: Դեպքերը դեռ ենթական են մանրամասն քննության, որից հետո միայն վերջնական որոշումներ կկայացվեն: Մինչ այդ մարզիկները ժամանակավորապես չեն կարողանա մասնակցել մրցաշարերի: Հնարավոր է, որ այս կերպ Տիգրան Մարտիրոսյանը չկարողանա մասնակցել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, հայտնում է Vivaronews-ը:

Նմանատիպ նյութեր