Ռոնալդուն չի հասցնում ապաքինվել և կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպումը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ապաքինվել ազդրի մկանի վնասվածքից, որի պատճառով նա բաց թողեց «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը (0:0):
Ապաքինման գործընթացը արագացնելու համար մեր օրերս պորտուգալացին հատուկ վերականգնողական կուրս է անցնելու:
Բոլոր դեպքերում, Ռոնալդուն չի կարողանա մասնակցել կիրակի օրը Իսպանիայի առաջնությունում «Ռեալ Սոսյեդադի» հետ կայանալիք հանդիպմանը, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղին նրա մասնակցության հարցը կորոշվի չորեքշաբթի` հենց խաղի օրը: