Ուղիղ 11 տարի առաջ Ռոնալդինյոն խփեց իր լավագույն գոլը «Բարսելոնայի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2006 թվականի նոյեմբերի 26-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում 4:0 հաշվով ջախջախեց «Վիլյառեալին»:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Ռոնալդինյոն, որի երկրորդ գոլը գլուխգործոց էր:
Reuters-ի հետ զրույցում Ռոնալդինյոն պատմել է, որ մանկուց երազել է նման գոլի մասին. «Մանկուց երազում էի հենց այդպիսի գոլ խփել: Այժմ, երբ երազանքս կատարվել է, ցանկանում եմ մրցակցի դարպասը գրավել դաշտի կենտրոնից»: