Գերմանիայի կանցլերը կտրականապես դեմ է նոր ընտրություններին
Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Ճամայկա» կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունների ձախողումից հետո կտրականապես դեմ է հանդես եկել Բունդեսթագում նոր ընտրությունների անցկացմանը:
Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 25-ին Մեքլենբուրգ դաշնային հողի Քյուլունքսբորն քաղաքում՝ ՔԴՄ դաշնային համագումարի ժամանակ, փոխանցում է [url=http://www.dw.com/ru/канцлер-фрг-категорически-против-новых-выборов/a-41529336]Deutsche Welle[/url]-ն:
«Ես չեմ պատկերացնում, որ մենք խնդրենք մարդկանց նորից քվեարկել, այն դեպքում եթե մենք ոչինչ չենք կարող անել ձեռք բերված արդյունքներով», - ասել է Մերկելը քրիստոնեա դեմոկրատների մարզային համագումարում:
Իր հերթին, արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռոտգենն ընդգծել է, որ չի բացառում սցենար, երբ Բունդեսթագում կձևավորվի փոքրամասնության կառավարություն:
«Կարծում եմ, սա այն ընտրանքներից մեկն է, որի մասին մենք պետք է անպայման մտածենք, որն բնավ ամենավատը չի»,- ասաց Ռոտգենը: