211652_close_icon
views-count3241 դիտում article-date 13:31 27-03-2017

Գերմանիայի կանցլերը ԱՄՆ-ի նախագահի դստերը հրավիրել է Բեռլին՝ մասնակցելու W20-ի գագաթնաժողովին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին, հրավիրել է Բեռլին, որտեղ կայանալու է տնտեսական հարցերով W20 գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկյան ադմինիստրացիայի իր բարձրաստիճան աղբյուրին։ Գագաթնաժողովին շեշտը դրվելու է «Մեծ 20-նյակի» երկրներում տնտեսական ու հանրային գործընթացներին կանանց ներգրավվածության խնդրի վրա։ Գործակալությունը նշում է, որ Իվանկա Թրամփն ընդունել է Մերկելի հրավերը և կմասնակցի W20-ին, որը տեղի է ունենալու ապրիլին։

Նմանատիպ նյութեր