10030 դիտում
19:32 24-11-2017
Հայաստանը և Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բրյուսելում քիչ առաջ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Այն ստորագրվել է Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։
Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսվել էին 2010 թվականի հուլիսին, որը ներառում էր նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծում, սակայն 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին եւ հրաժարվել ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել: Այդուհանդերձ, 2015-ին ԵՄ-ն եւ Հայաստանը նորից բանակցություններ սկսեցին՝ արդեն նոր համաձայնագիր կնքելու շուրջ: Այս տարվա մարտին նոր Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը նախաստորագրվեց, իսկ այսօր արդեն ստորագրվեց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2794 դիտում
08:38 08-06-2018
Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ-ԵՄ«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը
2298 դիտում
20:04 05-11-2019
Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի ԵՄ հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը