Փոքր Մանթաշ գյուղի դպրոցի 7-րդ դասարանցիները մեծ ոգևորությամբ անցկացրեցին «Բնություն և քիմիա» միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 20-ին Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի դպրոցում կայացավ «Բնություն և քիմիա» միջոցառումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ անցկացրեցին տոնական միջոցառումը, որը կազմակերպել էր Կարինե Ալեքսանյանը:
Միջոցառմանը ներկա էին Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետարանի անձնակազմը՝ գյուղապետի գլխավորությամբ, դպրոցի անձնակազմը, ինչպես նաև ծնողներ և հյուրեր:
Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի