Փոքր Մանթաշ գյուղի ավտոտնակում այրվել է մոտ 20 հակ անասնակեր և ջերմահարվել 5 պատուհան
Մայիսի 9-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի ավտոտնակում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:13-ին, մարվել` ժամը 17:56-ին:
Այրվել է Ս. Ք.-ին պատկանող ավտոտնակում մոտ 20 հակ անասնակեր և ջերմահարվել՝ 5 պատուհան: