211652_close_icon
views-count4327 դիտում article-date 13:53 23-11-2017

Ռումինիայում ՀՀ դեսպանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հյուրընկալվել է Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքին

Նոյեմբերի 22-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հյուրընկալվեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքին: Հանդիպմանը մասնակցեց նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը: Ջերմ եւ բովանդակալից զրույցի ընթացքում շոշափվեցին երկու ժողովուրդների և երկրների ավանդական բարեկամական կապերի առավել խորացման և ամրապնդման հարցեր: Ընդգծվեց, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները, ինչպես նաև տարբեր բնագավառներում ներկայումս ծավալվող միջպետական համագործակցության ծրագրերը: Դանիել Պատրիարքը, խոսելով հայ ժողովրդի անցած երկար ուղու և 20-րդ դարի սկզբին կրած տառապանքների մասին, պատրաստակամություն հայտնեց հոգևոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրեր, մասնավորապես նպաստելու Ռումինիայից ուխտագնացության կազմակերպմանը Հայաստանի քրիստոնեական սրբավայրեր: Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության և եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը, մասնավորապես, ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և զարգացման գործում` ընդգծվեց այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման եւ լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարևորությունը՝ որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսևորումներից մեկը: Հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ռումին Պատրիարքին տեղեկություններ հաղորդեց Հայաստանի և հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակի մասին:

Նմանատիպ նյութեր