Մատակարար ընկերությունները դատի են տվել ՀՀ ՊՆ-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությանը տարբեր ապրանքներ մատակարարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԽԱՔ ՍՊԸ-ն, որ զբաղվում է կաթի մատակարարմամբ, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջում է, որ անվավեր ճանաչի ՊՆ-ի որոշումը՝ իրենց հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին: Նման հայցով դատարան է դիմել նաև հաճար, լոբի և նման մթերք մատակարարող «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն:
Թե ինչն է ստիպել ՊՆ-ին միակողմանի լուծարել այս ընկերությունների հետ պայմանագիրը, պարզ չէ: Բայց փաստ է, որ ՊՆ-ն հայտնվել է պատասխանողի կարգավիճակում. դատարանն ընդունել է հայցերը և քննելու է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]