211652_close_icon
views-count22150 դիտում article-date 09:52 23-11-2017

Պատերազմ սկսելու համար Ադրբեջանը սպասում է ԵՄ տեղեկանքին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ադրբեջանը այդքան էլ հետաքրքրված չէ ԵՄ-ին միանալու հարցով, նրան պետք է ԵՄ աջակցությունը՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»,- երեկ հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստեփան Սաֆարյանը: «Մի կազմակերպություն չէ, որ այս տարի իր մտահոգությունն է հայտնել նոր պատերազմի վերսկսման մասին: Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ պատրաստվում են նոր պատերազմի, նրանց առիթ է պետք, պետք է լեգիտիմացում: Եվ Բրյուսելի հռչակագիրն անհրաժեշտ է Ալիևին, որպեսզի լեգիտիմացնի դա, և այդ առումով՝ և՛ ԵՄ-ն և Հայաստանը պետք է շատ ուշադիր լինեն»,- ասել է նա: Նա նկատել է՝ ԵՄ-ի հայտնի մոտեցումը կա, որ հակամարտության կարգավորումը կապում են Մինսկի խմբի շրջանակների հետ. «Չեմ կարծում՝ գործը հասնի նրան, որ Ադրբեջանը վետո դնի, բայց նույնիսկ այս պայմաններում դեռ հայտնի չէ, թե որը կլինի կոմպրոմիսը: Հռչակագրի նշանակությունը պետք չէ թերագնահատել, և եվրոպական կողմը հիմարություն կանի, եթե այնպիսի զիջումների գնա, որ դա Ադրբեջանի համար իրականում պատերազմ սկսելու տեղեկանք լինի»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր