Հանդիպում՝ Գագիկ Շամշյանի հետ. ֆոտոլրագրողը «որոշ փակագծեր բացեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա բաժնի 5-րդ կուրսի ուսանողներն այսօր հյուրընկալել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
1 ժամ տևած հանդիպմանը ուսանողները մասնագիտական հարցեր ուղղեցին լրագրողին: Նրանք մասնավորապես հետաքրքրվեցին լրագրողի տեղեկատվության աղբյուրների, օպերատիվության և այլ խնդիրներով:
Գագիկ Շամշյանը ուսանողներին պատմեց լրագրողական որոշակի հմտությունների մասին, կիսվեց իր փորձով: Ֆոտոլրագրողն անդրադարձավ հատուկ պայմաններում լրագրողի աշխատանքի առանձնահատկություններին:
Եղան նաև ֆոտոլրագրողի անցյալի վերաբերյալ հարցեր:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի