3474 դիտում
19:46 21-11-2017
Գ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմում մասնակցել է «Ժամանակակից անհատների հոգևոր-իրավական պահվածքի մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» գիտաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հռոմում անցկացվող «Ժամանակակից անհատների հոգևոր-իրավական պահվածքի մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Իտալիա էր այցելել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Գիտաժողովը կազմակերպվել էր «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի և Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության իրավասության տակ գտնվող Քահանայապետական արևելյան ինստիտուտի հետ համատեղ:
Նոյեմբերի 18-ին՝ երեկոյան Հռոմի Կոլոննա պալատի «Կարդինալի դահլիճում» Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի անունից պաշտոնական ընթրիք տրվեց՝ ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի և միջազգային գիտաժողովի մասնակիցների: Ընթրիքին ներկա էր նաև Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի նախագահ (Սուրբ Աթոռի արդարադատության նախարար) կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, որի օրհնությամբ էլ սկսվեց երեկոն:
Երեկոյի ընթացքում «Կոմունիոնե է Լիբերացիոնե» կաթոլիկ հեղինակավոր շարժման կողմից հյուրերին ներկայացվեց Ֆրանցիսկոս Պապի հավանությանն արժանացած #StandTogether – A shared project for Christian minorities վեբ կայքի ստեղծման նախաձեռնությունը, որի նպատակն է աշխարհում սփռված քրիստոնյա փոքրամասնությունների մասին համապարփակ տեղեկություններ հաղորդել և անդրադառնալ նրանց հուզող հարցերին: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունն այդ նախաձեռնության ջատագովներից է:
Երեկոն եզրափակվեց հայկական դուդուկի կատարումներով:
Ընթրիքին մասնակցում էին նաև Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպաններ, Սուրբ Աթոռի Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1264 դիտում
14:45 10-10-2022
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարման քայլերը
Այս բաժնից
1135 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
697 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար