211652_close_icon
views-count2666 դիտում article-date 14:11 01-12-2016

Կայացել է «Մանկության հիմնախնդիրը ժամանակակից հայ ընտանիքում, 21-րդ դարի մարտահրավերները. կանխման և հաղթահարման ուղիները» գիտաժողովը

Երևանի քաղաքապետարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում նոյեմբերի 30-ին ՀՊՀՄ հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել «Մանկության հիմնախնդիրը ժամանակակից հայ ընտանիքում, 21-րդ դարի մարտահրավերները. կանխման և հաղթահարման ուղիները» թեմայով գիտաժողով: Այն քաղաքապետարանի և բուհի շարունակական համագործակցության հերթական միջոցառումներից էր, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողական խորհուրդների անդամներ: Նման նախաձեռնությունների հիմքում քաղաքապետարան-դպրոց -համալսարան համագործակցությունը սերտացնելն է: Համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանի բացման խոսքից հետո գիտաժողովի մասնակիցներին ողջունել է բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ, շեշտելով տարվա ընթացքում տարրական դասարանների ուսուցիչների, ներառական կրթության բազմամասնագիտական խմբի անդամների, տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների՝ դասապրոցեսին ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառումն ապահովելու նպատակով իրականացված վերապատրաստումների կարևորությունը, ընդգծել է գիտաժողովի դերը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր