211652_close_icon
views-count18215 դիտում article-date 22:48 20-11-2017

Երկրպագուն լրագրող ներկայանալով, փորձել է լուսանկարվել Ռոնալդուի հետ

Մադրիդի «Ռեալը» ժամանել է Կիպրոս, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում խաղալու է ԱՊՈԵԼ-ի հետ: Արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հյուրանոցի մոտ բազմաթիվ երկրպագուներ են սպասել, իսկ նրանցից մեկը ներկայացել է լրագրող, որպեսզի լուսանկարվի ֆուտոլիստի հետ: Լրատվամիջոցների համար նախատեսված գոտի մտնելու թույլատվություն ստանալով, երկրպագուն՝ բջջային հեռախոսը ձեռքին մոտեցել է պորտուգալացուն, սակայն աանվտանգության աշխատակիցները օպերատիվորեն կանխել են նրա մտադրությունը: ԱՊՈԵԼ-«Ռեալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Նմանատիպ նյութեր