211652_close_icon
views-count48375 դիտում article-date 22:40 20-11-2017

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է Հայաստանում և սփյուռքում բնակվող բարեգութ հայերին. փոքրիկ Դավիթի կյանքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկը մենք ենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, աշխարհը տոնում էր Երեխաների համաշխարհային օրը, ու մեծահասակները, երեխաների ծնողները ամեն հնարավոր բան անում են՝ երեխաների տոնը ուրախ անցկացնելու համար։ Երևանում 2-ամյա Դավիթ Մանուկյանը ծնված օրվանից կենաց-մահու պայքար է տալիս չարաբաստիկ հիվանդության դեմ։ Մայրը՝ 34-ամյա Ռիմա Գաբրիելյանը, ամուսնու՝ Տիգրանի հետ ամեն միջոց ձեռնարկում են, որպեսզի երեխան, իր վերջո, առողջանա։ Դավիթը գլխուղեղի բնածին արատով է ծնվել, ու ծնողները, ովքեր գտնվում են սոցիալապես անապահով պայմաններում, չեն ընկճվել ու հուսով են, որ կգտնվեն բարի մարդիկ, ովքեր օգնության ձեռք կմեկնեն իրենց, և երեխան կանոնավոր կանցնի բժշկական կուրսերը։ Պապիկը իր շնորհակալանքի խոսքն է ուղղում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, «World Vision» ընկերության «Զարման» մանկական զարգացման կենտրոնին, 9-րդ պոլիկլինիկայի «Արբես» կենտրոնի մասնաճյուղին, ովքեր տևական ժամանակ սատար են կանգնել իրենց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի բուժման համար ամսական ընտանիքին պետք է մոտ 150 հազար դրամ, սակայն ծնողներն այդ գումարն էլ չունեն։ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող ընտանիքը անգամ չի ջեռուցում իրենց բնակարանը, որպեսզի այդ գումարով կարողանան հոգալ հրաշք բալիկի դեղորայքի ու սննդի հարցը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մեծ խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, այդ թվում՝ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրոք օգնության կարիք ունեցող, սոցիալապես անապահով այս ընտանիքին, որպեսզի Դավիթն էլ առողջանա, ինքն էլ դառնա մեր սահմաններն անառիկ պահող առյուծ զինվոր, որպեսզի այս ընտանիքում էլ վերջապես լույսի մի շող բացվի։ [color=#EF2929]Բարեգութ այն մարդիկ թե Հայաստանում, թե սփյուռքում, ովքեր կցանկանան օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին, մասնավորապես, հրաշք մանուկին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094-96-83-23։[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր