Այսօր լեգենդար բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնի ծննդյան օրն է. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        1940 թ-.ին այս օրը ծնվել է բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող Ջոն Լենոնը, ով  «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկն էր: Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, նա կդառնար 76 տարեկան:
Ջոն Լենոնը 20-րդ դարի հանրաճանաչ երաժիշտներից մեկն է համարվում։ 1970 թվականին The Beatles խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։
 
Սպանվել է Նյու Յորքում, 1980 դեկտեմբերի 8-ին, երբ երաժիշտը կնոջ՝ Յոկո Օնոյի հետ պատրաստվում էր մտնել Նյու Յորքի իրենց բնակարան։ Այնուհանդերձ, մինչ օրս Լենոնը շարունակում է մնալ մեր ժամանակների խորհրդանիշերից մեկը։
 
Լենոնի  երգերը ամերիկյան երգերի լավագույն հարյուրյակում 27 անգամ զբաղեցրել են 1-ին տեղը։ Ըստ BBC-ի՝ 2002 թվականին անցկացրած հարցման՝ Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում 8-րդն է:
                                            
                    
                                            
                        
            


