«Իսլամական պետությունը»-ը WhatsApp-ի միջոցով մարդկանց ներքաշում է իր շարքերը
Հնդկաստանի Կերալա նահանգի բնակիչը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ WhatsApp բջջային հավելվածի միջոցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները փորձել են իրեն ներքաշել զինյալների շարքերը:
Նա «Շամի» անունով օգտատիրոջից ստացել է արաբերեն հաղորդագրություններ եւ ձայնագրություններ, ինչպես նաեւ լուսանկարներ, իսկ մինչ այդ անծանոթը երիտասարդին ավելացրել է իսլամ քարոզող խմբում, որում ԻՊ-ի դրոշի լուսանկարներ են եղել:
Հնդկաստանի ոստիկանությունը կիբերանվտանգության մասնագետների հետ քննում է դեպքը: