7155 դիտում
19:42 16-11-2017
Նալբանդյանն ու Մամեդյարովը համաձայնել են հանդիպել Վիեննայում. ՄԽ համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի 14-ին և 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման արդյունքներով համանախագահները հայտարարություն են տարածել:
Հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ քննարկել են 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանն ուղղված հստակ քայլեր, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցեր: Հանդիպումների ժամանակ համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են ներկայում բանակցային սեղանին գտնվող մի շարք աշխատանքային առաջարկներ:
Նախարարները համաձայնել են հանդիպել 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում: Համանախագահները կնախապատրաստեն այդ հանդիպման օրակարգը, որը կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր, ինչպես նաև շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցներ: Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերջնական աշխատանքներին»:
Նմանատիպ նյութեր
8981 դիտում
20:12 30-11-2017
Դեկտեմբերի 6-ին Վիեննայում Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն համանախագահների հետ
5573 դիտում
11:37 19-01-2018
Նալբանդյանն ու Մամեդյարովը սկզբունքորեն համաձայնել են Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնմանը
1607 դիտում
14:45 03-12-2015
Մամեդյարովը Բելգրադում հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»