Մամեդյարովը Բելգրադում հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Էնդրյուի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Քննարկվել են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս կարգավիճակը, նրանում համանախագահների գործողությունների պլանը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելուն առնչվող հարցեր: