5606 դիտում
11:37 19-01-2018
Նալբանդյանն ու Մամեդյարովը սկզբունքորեն համաձայնել են Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ [url=http://www.osce.org/minsk-group/367121]հայտարարություն[/url] են տարածել Արցախի հակամարտության կարգավորման հարցով Կրակովում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով: Հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները հունվարի 18-ին համատեղ հանդիպում են անցկացրել երկու արտգործնախարարների հետ:
Նախարարները և համանախագահները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը նպաստելու համար անհրաժեշտ քայլերը: Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնումն իրականացնելու հարցով համանախագահների վերանայված հայեցակարգային փաստաթղթին՝ այն հնարավորինս շուտ ավարտին հասցնելու մտադրությամբ:
«Հանդիպման ընթացքում կողմերը և համանախագահները կարծիքներ են փոխանակել այժմ բանակցային սեղանին առկա աշխատանքային առաջարկներում հիմնական զգայուն հարցերի վերաբերյալ: Համանախագահները նաև կոչ են արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար՝ որպես կարևոր ներդրում բանակցային գործընթացում: Նախարարները և համանախագահները փաստել են շփման գծում հարաբերական անդորրի մասին, համանախագահները կոչ են արել կողմերին ամրապնդել այդ դրական միտումը»,- ասված է հայտարարությունում:
Համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել փետրվարի սկզբին:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087067/]Հիշեցնենք[/url], որ երեկ Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։
Նմանատիպ նյութեր
7188 դիտում
19:42 16-11-2017
Նալբանդյանն ու Մամեդյարովը համաձայնել են հանդիպել Վիեննայում. ՄԽ համանախագահների հայտարարությունը
1650 դիտում
13:22 09-12-2015
Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրշիկի հետ՝ վերջին օրերին շփման գծում իրավիճակի սրման շուրջ
4425 դիտում
20:01 01-08-2018
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը
Այս բաժնից
715 դիտում
12:02 23-01-2025
Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա
751 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net