Ադրբեջանում 5,1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են Հայաստանի և Արցախի գրեթե ողջ տարածքում
Քիչ առաջ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում։ Այդ մասին հայտնում է globalincidentsmap.com-ը։
Ստորգետնյա ցնցումները, որոնց ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ, գրանցվել են տեղի ժամանակով ժամը 23։51-ին։
Էպիկենտրոնը գտնվել է Բարդայում, հիպոկենտրոնը՝ 9 կմ խորության տակ։
ՀՀ ԱԻՆ-ից էլ հայտնեցին, որ երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ: