Ռումինիայում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են Ուկրաինայում և Մոլդովայում
Ռումինիայում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:
Ըստ երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտի տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Վրանչայում, իսկ օջախը՝ 88,4 կմ խորության վրա:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ուկրաինայի Օդեսա և Կիև քաղաքներում, ինչպես նաև Մոլդովայում:
Զոհերի և ավերվածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: