4689 դիտում
20:42 15-11-2017
Արծվիկ Մինասյանը հիմարություն որակեց այն լուրը, թե ինքն ու վարչապետն իրար չեն բարևում
«Իրականությունն այն է, որ ես՝ որպես ոլորտի պատասխանատու, իմ պարտականությունների շրջանակն ունեմ, իսկ վարչապետն էլ՝ որպես կառավարության ղեկավար, նախարարների աշխատանքը համակարգելու և կոնկրետ հանձնարարականներ տալու սահմանադրական լիազորություններ ունի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով տարածված լուրին, թե ինքն ու վարչապետը միմյանց հետ չեն շփվում, իրար չեն բարևում: Նա հիմարություն որակեց այդ խոսակցությունները և հայտարարեց, որ իր և Կարեն Կարապետյանի միջև ոչ մի խնդիր չկա, իսկ այդ լուրերն իրականության հետ կապ չունեն:
Նախարարն ասաց, որ նման հրապարակումների հիմքում պատվեր է տեսնում, և ենթադրյալ պատվիրատուներին հորդորեց հրապարակումներ պատվիրելու փոխարեն աջակցել շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը:
Նմանատիպ նյութեր
2202 դիտում
09:31 13-03-2019
«Իմ քայլ»-ում շատերն իրար չեն բարևում. «Ժամանակ»
1885 դիտում
09:04 21-03-2023
Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ չեն բարևում «Ժողովուրդ»
Այս բաժնից
406 դիտում
18:20 29-01-2025
Գործարկվելու է էլեկտրական շչակ
619 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
700 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան