4181 դիտում
09:41 15-11-2017
ՀՀ 2018թ. բյուջեով 17%-ով աճել է պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանությանը հատկացված գումարը կտրուկ ավելացել է։ Պետք է նկատել, որ առնվազն անցած 10 տարիների ընթացքում այսպիսի կտրուկ աճեր հաճախ չեն եղել։
Եթե 2016 թվականին պաշտպանության ոլորտին հատկացվել էր մոտ 201 մլրդ դրամ, ապա հաջորդ տարի նախատեսվում է 246 մլրդ։ Աճը կազմում է ավելի քան 17 տոկոս։ 2009 և 2013 թվականներին էլ պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը կտրուկ աճել է, բայց պետք է հաշվի առնել այդ տարիների դրամի որոշակի արժեզրկում է եղել և դոլարային արտահայտությամբ աճն այդքան տպավորիչ չի եղել։
Պաշտպանության ոլորտի ֆինանսավորման նման աճը, հատկապես ուշագրավ է ուժային մյուս կառույցների ֆինանսավորման աճի ֆոնին։
Անցած տասը տարիների ընթացքում ոստիկանության բյուջետային ֆինանսավորման աճի տեմպը առաջանցիկ է։ Նշված ժամանակահատվածում ոստիկանության ֆինանսավորումն աճել է 96 տոկոսով, պաշտպանության ֆինանսավորումը` 94 տոկոսով, իսկ ԱԱԾ–ինը` 60 տոկոսով։
Ինչ խոսք, զուտ ֆինանսավորման ծավալների փոփոխությունն ամենևին չի նշանակում, որ այս կամ այն ոլորտում իրավիճակը համարժեք կփոխվի։
Շատ ավելի կարևոր է ծախսերի արդյունավետության ցուցանիշը։ Սակայն նշված երեք կառույցները փակ են, և հանրային վերահսկողությունն այդ ծախսերի նկատմամբ հասցվել է նվազագույնի»։
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1971 դիտում
23:50 02-08-2019
Կառավարությունը կավելացնի ռազմարդյունաբերական ոլորտի բյուջետային ֆինանսավորումը
2787 դիտում
09:08 23-02-2016
Ներքին կռիվներ ՀՅԴ-ում. ԱՄՆ կառույցը գրեթե դադարեցրել է ֆինանսավորումը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1069 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1693 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»