Վանաձորի թիվ 32 նախակրթական ուսումնական հաստատությունում տեղի ունեցավ «Ոսկե աշուն» խորագրով միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` նոյեմբերի 14-ին,Վանաձորի թիվ 32 Նախակրթական ուսումնական հաստատության ավագ խմբում դաստիարակ Թամարա Նիկողոսյանի նախաձեռնությամբ և երաժշտական դաստիարակ Ռուզաննա Ազիզբեկյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ոսկե աշուն» խորագրով միջոցառում:
Միջոցառման ժամանակ, բացի երգ ու պարից, երեխաները հանդես եկան մրգերի տեսքով, ցույց տվեցին իրենց խոհարարական հմտությունները` պատրաստելով բանջարեղենային աղցաններ:
Տնօրեն Անահիտ Դավթյանը, փոխտնօրեն Հասմիկ Սարգսյանը և ծնողները իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպված միջոցառումից:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի