15389 դիտում
18:31 21-04-2017
«Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում» տեղի ունեցավ «Հաղթել ապրելով» խորագիրը կրող միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 20-ին, «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» սաները նորանշանակ դաստիարակ Ամալյա Սարիբեկյանի նախաձեռնությամբ կայացրել են միջոցառում, որը կրում էր «Հաղթել Ապրելով» խորագիրը:
Միջոցառման ընթացքում հաստատության սաները կատարել են հայրենասիրական երգեր, ազգային պարեր և ասմունք: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև «Լոռու Մարզի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի ներկայացուցիչ Սվետլանա Ասրյանը:
Միջոցառման գրեթե վերջում հաստատության սաները զինվորական համազգեստով երկինք են բաց թողել խաղաղության ավետաբեր համարվող աղավնիների, որի խորհուրդը խաղաղություն սփռելն էր ողջ աշխարհով:
Ա. Սարիբեկյանը իր շնորհակալական խոսքն է հղել հյուրերին և տնօրինությանը՝ ներկա գտնվելու համար, իսկ միջոցառման ավարտին հաստատության սաների հետ Ա. Սարիբեկյանը և Արմինե Դանիելյանը այց են կատարել Կոտրած Եկեղեցի և ծաղիկներ դրել հուշակոթողին:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)