Վանաձորի թիվ 32 Նախակրթական ուսումնական հաստատության ավագ խմբի մասնակցությամբ տեղի ունեցավ «Իմ մայրիկը ամենալավն է» բաց դասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 22-ին,Վանաձորի թիվ 32 Նախակրթական ուսումնական հաստատության ավագ խմբում՝ դաստիարակ Թամարա Նիկողոսյանի նախաձեռնությամբ և երաժշտական դաստիարակ Ռուզաննա Ազիզբեկյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ «Իմ մայրիկը ամենալավն է» բաց դասը:
Սաներից յուրաքանչյուրը տոնական բացիկ պատրաստեց և նվիրեց իր մայրիկին միամսյակի կապակցությամբ:
Միջոցառման վերջում տնօրեն Անահիտ Դավթյանը և ծնողները իրենց գոհունակությունը հայտնեցին գեղեցիկ միջոցառման համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի