Վանաձորի Թիվ 32 նախակրթական հաստատության ավագ խմբում նույնպես տեղի ունեցավ ամանորյա հանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` դեկտեմբերի 27-ին, Վանաձորի թիվ 32 նախակրթական հաստատության ավագ խմբում տոն էր:
Երեխաները տոնական հագուստներով զարդարված կատարեցին Ամանորին նվիրված երգեր, պարեր: Նրանց այցելեց նաև Ձմեռ պապը` իհարկե նվերներով:
Ձմեռ պապի ներկայությունը մեծ աշխուժություն առաջացրեց դահլիճում: Երեխաները իրենց գեղեցիկ կատարումներով զարմացրեցին ծնողներին, ինչը դաստիարակների երկարատև և համբերատար աշխատանքի արդյունքն էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի