Վրաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինին
Վրաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինին․ ամիսներ շարունակված պեղումներից հետո կանադացի, ամերիկացի ու վրացի գիտականները Թբիլիսիից 50 կիլոմետր հարավ ընկած երկու հնավայրերում գտել են գինու նմուշներ պարունակող կավե անոթներ, որոնք շուրջ 8 հազար տարվա վաղեմություն ունեն: Հայտնում է [url=http://ru.euronews.com/2017/11/14/world-s-oldest-wine-made-in-georgia]euronews[/url]-ը:
«Մենք վերցրել ենք նմուշներ մի քանի գտածոներից և հետազոտել մանրադիտակով: Մենք կարողացանք հայտնաբերել խաղողի հատիկների խմորման հետքեր բոլոր 8 անոթներում, ինչպես նաև քացախ և այլ օրգանական թթուներ«,- մանրամասնել է հնագետ Էլիսո Կվավաձեն:
Ազգային թանգարանի տնօրեն Դավիթ Լորդկիպանիձեն նշել է, որ այստեղ պահպանվում են նեոլիթի դարաշրջանի և բրոնզե դարի, Կոլխիդայի ծաղկման շրջանի գտածոներ, վկայություններ: Այդ բոլոր ժամանակներում այստեղ գինի է արտադրվել:
Մինչ այս հայտնագործությունը գինեգործության ամենավաղ վկայությունը հայտնաբերվել էր Իրանի հյուսիս-արևմուտքում՝ մ.թ.ա․ 5400-5000 թվականների վաղեմություն ունեցող խեցեղենի վրա:
Նոր հայտնաբերված կավե անոթները 80 սանտիմետր բարձրություն ունեն և մինչև 300 լիտր տարողություն: