ԱՄՆ աճուրդներից մեկում վաճառվել է աշխարհի ամենաթանկ գինին
ԱՄՆ աճուրդներից մեկում վաճառվել է աշխարհի ամենաթանկ գինին, որի գինը կազմել է 350 հազար դոլար: Այս մասին հայտնում է Эхо Москвы ռադիոլրատվականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գինին պատրաստվել է 2 տարի առաջ Կալիֆոռնիայում՝ հայտնի երաժշտական մենեջեր Շեպ Գորդոնի համար:
Շշի վրա նրա ինքնագիրն է և հենց ինքն էլ դրել է գինու շշերից մեկը աճուրդի:
Գնորդի անունը չի հրապարակվում, նշվում է միայն, որ նա կոլեկցիոներ է: