Կրակի հետ խաղն ավարտված է. Ռուսաստանն ու Թուրքիան վերականգնել են հարաբերությունները
Սոչիում ավարտվել է Պուտին-Էրդողան հանդիպումը, որից հետո 2 երկրների առաջնորդները լրագրողների հետ զրույցում անդրադարձել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մակարդակի բարձրացմանն ուղղված գաղափարին:
Ռուսաստանն ու Թուրքիան վերականգնել են հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է նաև, որ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը կհասցվի մինչև 100 մլրդ դոլար ցուցանիշի, հավելելով, որ 2 երկրների միջև ապրանքաշրջանառությունը վերջին 9 ամիսների ընթացքում աճել է 36% -ով: