Թուրքիան և Եգիպտոսը լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
Թուրքիան եւ Եգիպտոսը 10 տարի անց լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Թուրքիայի Հանրապետությունը եւ Եգիպտոսը հայտարարում են դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ դեսպանների մակարդակով վերականգնելու մասին։ Թուրքիան Կահիրեում արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում առաջարկել է դեսպան Սալիհ Մութլու Շենի թեկնածությունը»,- նշվել է հաղորդագրությունում։