12396 դիտում
10:01 11-11-2017
Սերժ Սարգսյանը ոգևորվել էր ամերիկյան աջակցությունից. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին, Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձևաչափում և ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները, որ այլ տարբերակ գոյություն չունի, որի մասին երազում է ադրբեջանական կողմը: Այս դիրքորոշումն էլ ավելի արդարացված և պաշտպանված է հնչում այսօր, քանի որ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների աջակցությունը: Սերժ Սարգսյանը մինչ այդ հանդիպումը հասկացնում է, որ դեմ է և այդ խոսակցություններին, և այդ ձևաչափում ԼՂ հակամարտության քննարկմանը»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձին ԼՂ հակամարտությանը:
Իր հերթին՝ գերմանացի քաղաքագտե Ուվե Հալբախն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, ոգևորված ամերիկյան աջակցությունից՝ հայկական կողմը, ի դեմս ՀՀ նախագահի, փորձեց ադրբեջանական կողմին հիշեցնել այդ պայմանավորվածությունների մասին: «Բայց գործընթացն այդ համաձայնությունների շուրջ տապալվել է, կարծում եմ` առաջիկայում ևս տապալվելու է, և այս հայտարարությունները մնալու են հռետորաբանության շրջանակում»,- ասել է Հալբախը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6607 դիտում
09:21 14-12-2017
Դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» է վարչապետ Կարեն Կարապետյանով. «Փաստ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»