6607 դիտում
09:21 14-12-2017
Դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» է վարչապետ Կարեն Կարապետյանով. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին ժամանակներս Հայ հեղափոխական դաշնակցության վերաբերմունքը առ վարչապետ Կարեն Կարապետյան կտրուկ փոխվել է, ինչպես ասում են, դբա լավը: Այն հատկապես ցայտուն էր 2018-ի բյուջեն խորհրդարանում քննարկելիս: Պապից ավելի կաթոլիկի նման ՀՅԴ խմբակցությունը ՀՀԿ-ից ավելի ջերմեռանդ էր պաշտպանում վարչապետին ու նրա ներկայացրած ծրագիրը: Մեկը մեկին հերթ չտալով` գովաբանում էին Կ. Կարապետյանին: Իսկ ոչ վաղ անցյալում, ընդամենը ամիսներ առաջ նույնիսկ նախարարների մակարդակով «դժվարանում էին» բարևել վարչապետին:
«Փաստի» աղբյուրի վկայությամբ, պատճառն այն է, որ դաշնակցությունը գրեթե համոզվել է, որ Սերժ Սարգսյանը մտադրություն չունի 2018 թվականի ապրիլից հետո կոնկրետ վարչապետի աթոռին նստելու: Բայց չէ, ՀՅԴ-ն չի քծնում, երբեք չի քծնում: Խնդիրն այն է, որ կուսակցության վերնախավում մտածում են. եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, պառլամենտում ՀՅԴ-ից ավելի հզոր կուսակցությունը ամենայն հավանականությամբ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, ու ՀՅԴ-ն կհայտնվի լուսանցքում: Իսկ Կարեն Կարապետյանի դեպքում հույս ունեն իրենք կոալիցիա կազմել իշխող կուսակցության հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2713 դիտում
19:27 04-04-2014
«Սկսած Վիգեն Սարգսյանից, վերջացրած Կարեն Կարապետյանով, բոլորը հավանական թեկնածուներ են».aravot.am
1069 դիտում
09:03 08-07-2023
Ինչո՞ւ են «ոգևորվել» էկոհանցագործ երկրի «բնապահպանները»․ «Փաստ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2017 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»