Նաիրա Զոհրաբյան - Իլհամ Ալիև պայքարը կշարունակվի Բաքվում՝ ԵԽԽՎ նիստում. Ադրբեջանը սարսափի մեջ է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «2018թ. մարտին Բաքվում կայանալու է ԵԽԽՎ Միգրացիայի և փախստականների հանձնաժողովի նիստը, որին Հայաստանը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և Եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Կարելի է ենթադրել, թե այս լուրը ինչպիսի խուճապ է առաջացրել Բացվում՝ նկատի ունենալով Նաիրա Զոհրաբյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լարված հարաբերությունները:
2013թ. Բաքվում Եվրանեսթի գագաթնաժողովի ժամանակ Ալիևն իր ելույթում հայտարարել էր, որ դահլիճում նստած են հայ ֆաշիստները, ովքեր պղծել են իր պապի գերեզմանը, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը տեղից բղավել էր, թե ֆաշիստը Դուք եք: Չի բացառվում, որ այս անգամ ևս հակաֆաշիստական պայքարը շարունակություն ստանա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]