slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Արցախի խորհրդարանի նախագահը բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Արցախի խորհրդարանի նախագահը բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7237 դիտում article-date 09:18 10-11-2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը նոյեմբերի 9-ին այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ): Համալսարանի ղեկավարության հետ կարճատև զրույցից հետո Աշոտ Ղուլյանը բանախոսությամբ հանդես է եկել ուսանողների ու դասախոսական կազմի համար: ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի և մյուս պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ընդգծել է վերջին շրջանում ամերիկյան համալսարանի և Արցախի Հանրապետության շփումների ու կապերի ակտիվացման կարևորությունը՝ բարձր գնահատելով համալսարանի կողմից արցախյան գիտակրթական ոլորտում իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով Արցախի հետ երկարամյա համագործակցությանը՝ ՀԱՀ ղեկավարները մանրամասներ են հաղորդել առաջիկա նախագծերի վերաբերյալ: Այնուհետև ՀԱՀ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետում Աշոտ Ղուլյանը հանդես է եկել «Արցախի պետականաշինության գործընթացը. համադրելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով բանախոսությամբ: Իր ելույթում խորհրդարանի ղեկավարը կարևորել է արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին ընդառաջ գիտական-վերլուծական շրջանակներում Արցախի պետական շինարարության առանձնահատկություններին, անվտանգության համակարգի և ժողովրդավարության ինստիտուցիոնալ զարգացմանը, Արցախի միջազգային ճանաչման հայեցակարգային մոտեցումներին վերաբերող թեմաների շուրջ քննարկումների անհրաժեշտությունը: ԱԺ նախագահը պատասխանել է ներկաների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին և դրանում Արցախի մասնակցությանը, Արցախի անկախության ճանաչման շուրջ խորհրդարանական մակարդակով ընդունվող բանաձևերին, ժողովրդագրական քաղաքականությանը և վերաբնակեցման հեռանկարներին վերաբերող հարցերին: Հանդիպումից հետո ԱԺ նախագահը շրջայց է կատարել համալսարանում և ծանոթացել ուսումնառության պայմաններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր