ՀՀ-ՌԴ կապիտալի շարժի տարբերությունը 2016-ին կազմել է 108 մլն դոլար՝ ի վնաս Հայաստանի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Ռուսաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրում կատարող երկիրն է, սակայն 2016թ. վիճակագրությունը հակառակն է ապացուցում:
Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ անցած տարի Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ կապիտալի շարժի տարբերությունը կազմել է 108 մլն դոլար՝ ի վնաս Հայաստանի:
Ռուսական ընկերությունները Հայաստանում աշխատած իրենց գումարները Հայաստանում ներդնելու փոխարեն՝ դուրս են հանում երկրից, և արդյունքում ստացվում է, որ Հայաստանն է ֆինանսավորում Ռուսաստանի տնտեսությունը և ոչ թե հակառակը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]