4850 դիտում
15:10 08-11-2017
Տարկետման իրավունքը սահմանափակելով սոցիալական արդարությունը չի վերականգնվի. ուսանողները` նախարարին. Tert.am
Տարկետման իրավունքի սահմանափակումից դժգոհող ուսանողները շարունակում են իրենց մտահոգությունները ներկայացնել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2017/11/08/protest/2533599]Tert.am[/url]-ը։
Ուսանողուհիներից մեկը նշեց, որ ներկայումս դիմորդների մոտ ձգտում կա անվճար ընդունվելու, և եթե այս օրինագիծն ընդունվի, նրանց մոտիվացիան կորելու է, ավելի շատ չեն ձգտի պարապել, իսկ զինվորականի մասնագիտությունը կդառնա առաջնային:
Մեկ ուրիշ ուսանող ասաց, որ իրենք նույնպես ունեն այն համոզումը, որ ասպիրանտուրան պետք է ազատել կեղծ գիտնականներից, բոլոր այն մարդկանցից, ովքեր հետբուհական կրթությունն օգտագործում են որպես զինծառայությունից խուսափելու գործիք:
Ուսանողները հարց բարձրացրեցին նախարարին, թե ինչու է այդքան անհասանելի, և մինչ այս իրենց հետ չի հանդիպել: «Ես վազեմ բողոքի ակցիային, ասեմ ինձ հետ հանդիպե՞ք»,-արձագանքեց նախարարը և նշեց, որ մինչ այս հանդիպման վերաբերյալ չի եղել առաջարկ:
Լևոն Մկրտչյանը, արձագանքելով մտահոգություններին, ասաց.«Դուք սոցիալական արդարության հարցում դրեցիք շատ կարևոր խնդիր, թե արդյոք այլ համակարգերում խնդիր լուծվում է, թե ոչ»: Նա նշեց, որ ներկայումս խոսքը զինապարտության մասին համալիր փոփոխությունների մասին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/11/08/protest/2533599]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
6321 դիտում
10:47 24-10-2017
25 տարի տարկետման իրավունքը գործում է, գիտությունն ու կրթությունը բուռն զարգացո՞ւմ են ապրում. «Առավոտ»
1182 դիտում
16:32 09-11-2018
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու տարկետման իրավունքը
1024 դիտում
14:51 09-02-2023
Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ
Այս բաժնից
694 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին