Թալիշում ականի պայթյունից ոտքի մի մասը կորցրած լեյտենանտին «1000 դրամների» շահառու չեն դարձրել.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա մարտ ամսին Թալիշում մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վիրավորման հետևանքով աջ ոտքի մի մասը կորցրած լեյտենանտ Երվանդ Խաչատրյանին «1000 դրամների» հիմնադրամի շահառու չեն դարձրել, փոխարենը նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ ներկայացնելով, թե մարտական հերթապահության կանոններն է խախտել:
Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ժամանակ»-ին հայտնեց, որ լեյտենանտին, ըստ օրենքի, պետք է փոխհատուցվեր 53 մլն դրամ: Լեյտենանտը ձեռնամուխ է եղել, որպեսզի քրեական գործը վերաբացվի՝ հիմնավորելու համար, որ ինքը որևէ մեղք չի ունեցել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]