Լոռու մարզում նույնպես տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 5-ին, Լոռու մարզում նույնպես տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ալավերդի քաղաքին միացան արդեն նախկին Ծաղկաշատ, Հաղպատ, Ջիլիզա, Աքորի և Կաճաճկուտ համայքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միակ թեկնածուն ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սասուն Խեչումյանն էր, ում օգտին ձայն տվեց 6 914 ընտրող։
19 ավագանու անդամներից անցան առավելագույն քվեներ ստացած 15 թեկնածուները:
Ընդհանուր առմամբ՝ ընտությունները անցել են առանց խոչընդոտների:
19412 ընտրողներից ընտրություններին մասնակցել է միայն 42,1 տոկոսը՝ 8 179 մարդ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի