Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Լյուքսեմբուրգ
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը, Արտակ Օսեյանի գլխավորությամբ, մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2018 թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի մրցաշարը: Նոյեմբերի 8-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Չեխիայի, նոյեմբերի 11-ին՝ Շոտլանդիայի, իսկ նոյեմբերի 14-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականների հետ: Հավաքականի կազմում Լյուքսեմբուրգ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.
[b]Դարպասապահներ
[/b]Նիկոլաոս Մելիքյան, «Ավան Ակադեմիա»
Գրիգորի Մաթևոսյան «Տորպեդո» (Արմավիր, Ռուսաստան)
[b]Պաշտպաններ
[/b]Էրիկ Ղարիբյան, «Բանանց»
Արսեն Սադոյան, «Բանանց»
Ալբերտ Խաչումյան, «Ավան Ակադեմիա»
Լևոն Ղարիբյան, «Ավան Ակադեմիա»
Արման Ասիլյան, «Ավան Ակադեմիա»
Դերենիկ Սարգսյան, «Ավան Ակադեմիա»
Հրաչյա Գեղամյան, «Ավան Ակադեմիա»
[b]Կիսապաշտպաններ
[/b]Էրիկ Վարդանյան, «Բանանց»
Կարեն Մելքոնյան, «Բանանց»
Հովհաննես Հարությունյան, «Ավան Ակադեմիա»
Դավիթ Նալբանդյան, «Ավան Ակադեմիա»
Միխայիլ Մուրադյան, «Ավան Ակադեմիա»
Արմեն Նահապետյան, «Ավան Ակադեմիա»
Միհրան Պետրոսյան, «Ավան Ակադեմիա»
Էրիկ Ազիզյան, «Ավան Ակադեմիա»
[b]Հարձակվողներ
[/b]
Աբրահամ Պորտուգալյան, «Բանանց»
Արմեն Հովհաննիսյան, «Ավան Ակադեմիա»
Ավելացնենք, որ Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հավաքականին կմիանա Լյուքսեմբուրգում: