211652_close_icon
views-count3061 դիտում article-date 10:07 01-12-2016

Նախարար Արծվիկ Մինասյանը Լյուքսեմբուրգ թռչելու համար վճարել է կրկնակի թանկ՝ 914 հազար դրամ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարությանը հոկտեմբերի 14-ին Մոսկվայով և ետադարձ թռիչքով Լյուքսեմբուրգի մեկ տոմս է ձեռք բերել որի արժեքը 914 հազար դրամ է կամ մոտ 1750 եվրո: Այդ տոմսով Լյուքսեմբուրգ է թռել նախարար Արծվիկ Մինասյանը: Քանի որ վարչապետի որոշման և Ա. Մինասյանի թռիչքի միջև ընդամենը 2 օր է մնացել, կարելի է մտածել, որ այդ պատճառով է տոմսն այսքան թանկ ստացվել: Բայց եթե անգամ մենք Լյուքսեմբուրգ թռչելու համար հենց վաղը փորձենք տոմս ձեռք բերել, այն կարժենա 400-800 եվրո կամ 200-400 հազար դրամ: Իհարկե, կան նաև 1000-2000 եվրոյով հարմարավետ տոմսեր, բայց արդյոք մեր աղքատիկ բյուջեն ընդունա՞կ է նման շռայլության: Ի դեպ, նույն փաստաթղթում նշված է, որ նույն չվերթով գնվել է ևս մեկ տոմս, բայց այն արժեցել է կրկնակի էժան՝ 435 հազար դրամ: Այս տոմսն էլ նախարարության համար հավանաբար գնել է գերատեսչությունների ավիատոմսերի գնումներով զբաղվող «էկենգ» ընկերությունը, որին այս պարագայում թանկությունը, կարծես թե, այնքան էլ չի հետաքրքրել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր