Փրկարարները Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ սահմանազատել են տարածքը և ապամոնտաժել փլուզվող պատշգամբը
Նոյեմբերի 5-ին, ժամը 10:01-ին ահազնագ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի պատշգամբը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 4 շենքի 15-րդ բնակարանի պատշգամբից (մոտ 10 քմ) մասնակի փլուզվել է մոտ 4 քմ հատվածը, առկա են կախված երկաթբետոնե կոնստրուկցիաների փլուզման վտանգ:
Փրկարարները քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ սահմանազատել են տարածքը և ապամոնտաժել իրենից վտանգ ներկայացնող մոտ 4 քմ հատվածը: