Փրկարարները օգնել են վատառողջ քաղաքացուն բարձրանալ բնակարան
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:22-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի թիվ 6 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: