Փրկարարներն օգնել են քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրանալ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1945 թ. ծնված Ա. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:55-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում նկատվել է խեղդվող քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացի՝ 1987 թ. ծնված Ա. Պ.-ին տեղի ուժերով ջրից դուրս են բերել ։
Ջրափրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն։
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 1-ին հարկից 2-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1933 թ. ծնված Է. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: