6699 դիտում
12:41 03-11-2017
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է ԵԽ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Մարկովիչ-Սամարջիչին։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան կազմակերպության հետ Հայաստանի ակտիվ համագործակցությանը, իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում։
ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրեց ԵԽ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության հետ առկա գործընկերային հարաբերությունները և շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարության նախկին օրենսդրական նախաձեռնությունների հարցում տնօրինության տրամադրած փորձագիտական աջակցության համար։
Քննարկվեցին ԵԽ մի շարք հանձնաժողովների շրջանակներում կատարված համատեղ աշխատանքները, ինչպես նաև ԵԽ կոնվենցիաներին Հայաստանի միանալու գործընթացին առնչվող հարցեր։
Նմանատիպ նյութեր
2547 դիտում
19:28 20-10-2016
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
Այս բաժնից
661 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
658 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը